-
03.04.2014|
18:22
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին»:
-
03.04.2014|
14:54
Ամռան կեսերին 2-3,5 անգամ կբարձրանա ղրիմցի մանկավարժների և դաստիարակների աշխատավարձը: Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը:
-
02.04.2014|
23:37
Մարտի 18-19-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցը Նիդեռլանդներում որպես դիտորդ մասնակցել է Մաստրիխտի (Maastricht) համալսարանում «Առողջարար սննդի ինովացիոն կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի (Health food innovation management) ծրագրային հավատարմագրման գործընթացին: ՈԱԱԿ-ի աշխատակիցը հետևել է եվրոպացի գործընկերների աշխատանքին, ուսումնասիրել որակի ապահովման նրանց չափորոշիչները և չափանիշները, համեմատել հավատարմագրման ընթացակարգերը երկու երկրներում:
-
01.04.2014|
23:19
Ադրբեջանը բավականին մեծ ներդրումներ է կատարում երիտասարդներին արտասահմանում ուսում տալու նպատակով։ Շուրջ 3 հազար ուսանող ուսում ստանալու համար պետական հովանավորությամբ ուղարկվել է արտասահմանյան երկրներ:
-
31.03.2014|
21:33
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի՝ 2013 թ. զեկույցում տեղ գտած անդրադարձը` կրթության ոլորտի թերությունների ու խնդիրների, դրական զարգացումների մասին։
-
31.03.2014|
18:15
ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը հաղորդում է, որ ղրիմցի դպրոցականները կկարողանան ամբողջությամբ ուսանել ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուները:
-
31.03.2014|
13:33
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ:
-
31.03.2014|
11:44
Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ և ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։
Դեռևս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական և ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը համատեղ քննարկելու և լուծումներ տալու համար։
-
29.03.2014|
17:02
Օրերս մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։
Ընդհանուր առմամբ ուսանողական մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։
-
27.03.2014|
18:35
Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության հարցը դեռ առկախ է: Ժամանակ առ ժամանակ նոր անուններ են շրջանառվում: Լուրեր են պտտվում նաև, որ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան միավորվելու են։ Դա է պատճառը, որ թատերականի ռեկտորի ընտրությունը ձգձգվում է: